Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը տեղափոխվել է ռուսական «Ակրոն»։
Սեւիկյանին Տոլյատիի թիմը հունգարական «Ֆերենցվարոշ»-ից վարձակալության սկզբունքով ձեռք է բերել մինչեւ 2025-26 մրցաշրջանի ավարտը՝ գնելու իրավունքով։
«Էդգարը տեխնիկապես հարուստ ու տաղանդավոր ֆուտբոլիստն է, լավ է գնահատում իրավիճակներն ու որոշումներ կայացնում։ Հույս ունեմ, նա մեզ կօգնի»,- «Ակրոն»-ի պաշտոնական կայքին հայտնել է գլխավոր մարզիչ Զաուր Տադեեւը։
«Ակրոն»-ը Ռուսաստանի առաջնությունում ընթանում է 13-րդ տեղում, սեպտեմբերի 13-ին հանդիպելու է առաջատար «Կրասնոդար»-ին։
Սեւիկյանը «Ֆերենցվարոշ» էր տեղափոխվել 2024-ի հունվարին, որի կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ Օրեր առաջ նա Հայաստանի հավաքականի ճամբարում էր, որի հետ մեկնարկեց Աշխարհի առաջնության ընտրական փուլում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: