Սեպտեմբեր 10, 2025
196 դիտում

Էրիկ Փիլոյան. Մելիքյանը մեզ շատ է մոտիվացնում ու պահանջում է այն, ինչ կարող ենք անել


Լուսանկարը` ՀՖՖ


Երեկ Իռլանդիայի նկատմամբ ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում տարած հաղթանակում իր կարեւոր ներդրումն ունեցավ պաշտպան Էրիկ Փիլոյանը:

Հենց նա 4-րդ րոպեին Օգնյեն Չանչարեւիչի սխալից հետո գնդակը հանեց Հայաստանի հավաքականի դատարկ դարպասից ու փրկեց գոլից:

Հաղթանակից հետո նա լրագրողների հետո կիսվել է իր տպավորություններով:



«Խաղի սկզբում լավ գործողությունը միշտ էլ ավելի շատ վստահություն է տալիս, բայց ընդհանուր մթնոլորտն էլ էր նպաստում: Ֆուտբոլիստներն իրար օգնում էին, հասկանում էինք, որ հաղթանակի համար ենք խաղում:

Միանշանակ ազգային հավաքականում ամեն խաղում է հաղթանակը կարեւոր, բոլորս էլ դաշտում մեր առավելագույնն էինք անում, որ դրական արդյունքի հասնենք: Կան խաղեր, որ չի ստացվում, բայց էլի նույն կերպ ենք գործում:

Կենտրոնական պաշտպանները հավաքի սկզբում մի քիչ խաղակցվածության խնդիր ունեին, բայց բոլորն էլ բարձրակարգ ֆուտբոլիստներ են եւ իրար հարմարվելը երկար չտեւեց: Հիմա միմյանց արդեն հայացքով ենք հասկանում:

Եղիշե Մելիքյանը լավ մարզիչ է ու մեզ շատ է մոտիվացնում, հատուկ խոսքերով կարողանում է ազդել բոլորիս վրա: Նա բոլորից պահանջում է այն, ինչ կարող ենք անել, իսկ արդյունքը երեւում է դաշտում»:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին