Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում երկրորդ անընդմեջ հանդիպումն է անցկացնելու սեփական հարկի տակ։
Մրցակիցը լինելու է Իռլանդիայի ընտրանին, որը F խմբի առաջին խաղում 2:2 հաշվով է ավարտել Հունգարիայի դեմ հանդիպումը։ Իսկ Հայաստանը 0:5 հաշվով զիջել է Պորտուգալիային։
Քանի որ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնի խոտածածկը վատ վիճակում է գտնվում, երկու թիմերի խաղացողները նորից իրենց մարզումներն անցկացրել են Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։
Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը իրատեսական է համարել Իռլանդիային հաղթելը։ Իսկ Նաիր Տիկնիզյանը հույս ունի, որ կկարողանան ուրախացնել երկրպագուներին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: