Սեպտեմբեր 08, 2025
173 դիտում

Տիկնիզյան․ Հուսով եմ, որ գոնե մեկ տարի կկարողանանք աշխատել միեւնույն մարզչի գլխավորությամբ


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ֆուտբոլի հավաքականը վաղը Երեւանում կընդունի Իռլանդիայի թիմին՝ անցկացնելով Աշխարհի առաջնության ընտրական փուլի 2-րդ հանդիպումը։

Պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոստովանել է, որ Պորտուգալիայից կրած պարտությունը ցավոտ է, որը վերլուծել են ու փորձել մոռանալ՝ կենտրոնանալով առաջիկա դիմակայության վրա։

«Նման հավաքականի դեմ խաղալը մեծ փորձ էր, բայց, ցավոք, հաշիվը բացասական է։ Վաղը կարեւոր հանդիպում է սպասվում։ Դիտել ու քննարկել ենք Իռլանդիայի ընտրանուն, հույս ունեմ, որ կկարողանանք ուրախացնել մեր երկրպագուներին»,-ասել է Տիկնիզյանը։

Ֆուտբոլիստն ակնկալում է, որ հավաքականում մարզչական փոփոխություններ այդքան արագ այլեւս չեն լինի ու գոնե մեկ տարի կկարողանան աշխատել միեւնույն մարզչի հետ։

«Սա շատ կարեւոր է ֆուտբոլիստների համար։ Այսօրվա մարզչական շտաբին ողջ թիմն է հավատում։ Բոլորս պետք է զինվենք համբերությամբ, աշխատենք, պայքարենք ու դառնանք կայուն։ Այդ ժամանակ արդյունքները կգան»,-ավելացրել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին