Սեպտեմբեր 03, 2025
111 դիտում

Պորտուգալիան սկսել է պատրաստվել Հայաստանի դեմ խաղին


Լուսանկարը` Seleções de Portugal

Լուսանկարը` Seleções de Portugal

Լուսանկարը` Seleções de Portugal

Լուսանկարը` Seleções de Portugal

Լուսանկարը` Seleções de Portugal

Լուսանկարը` Seleções de Portugal

Լուսանկարը` Seleções de Portugal


Երեկ Պորտուգալիայի հավաքականն Օեյրաշ քաղաքի ստադիոնում սկսել է պատրաստվել 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի դեմ առաջին խաղին:





Թիմի առաջին մարզմանը ներկա է եղել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրու Պրոենսան, որը նախ ողջունել է խաղացողներին, ապա նաեւ առանձնազրույց ունեցել ավագ Քրիշտիանու Ռոնալդուի հետ:

Գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի տրամադրության տակ 22 ֆուտբոլիստ է եղել, առողջական խնդիրների պատճառով բացակայել է միայն Ֆրանսիշկու Կոնսեյսաուն: 

Պորտուգալացիները նաեւ հարգանքի տուրք են մատուցել հուլիսին ավտովթարից մահացած Դիոգու եւ Անդրե Ժոտաներին:




Պորտուգալիայի առաջին երկու խաղն էլ արտագնա են։ Սեպտեմբերի 6-ին Երեւանում մրցելուց հետո թիմն ուղեւորվելու է Բուդապեշտ, որտեղ 3 օր անց հանդիպելու է Հունգարիայի ընտրանուն:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին