Օգոստոս 27, 2025
124 դիտում

«Ցրվենա Զվեզդա»-ն հանդես կգա ԵԼ-ի հիմնական փուլում


Լուսանկարը` FK Crvena zvezda


«Ցրվենա Զվեզդա»-ն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի երկու խաղերի արդյունքներով դուրս է մնացել հետագա պայքարից։

Նաիր Տիկնիզյանի թիմը երեկ երեկոյան 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը «Պաֆոս»-ի հետ։ Քանի որ առաջին խաղում նրանք պարտություն էին կրել, պայքարը շարունակում է «Պաֆոս»-ը։ Ի դեպ, այս թիմն առաջին անգամն է նվաճել ՉԼ-ի հիմնական փուլի ուղեգիր։ ՉԼ-ում 1-ին անգամ ելույթ կունենան նաեւ «Կայրաթ»-ն ու «Բուդե Գլիմպտ»-ը։

«Ցրվենա Զվեզդա»-ն իրավունք է նվաճել մասնակցել Եվրոպայի լիգայի հիմնական փուլին։ Թիմերն իրենց մրցակիցներին կիմանան օգոստոսի 29-ին, երբ կկայանա վիճակահանությունը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին