Մեկնարկել է Իտալիայի ֆուտբոլի առաջնության 2025/26 մրցաշրջանը։
«Ինտեր»-ն առաջին տուրում սեփական հարկի տակ ընդունել է «Տորինո»-ին ու տարել ջախջախիչ հաղթանակ՝ 5։0։ Գոլերի հեղինակ են դարձել Ալեսանդրո Բաստոնին, Լաուտարո Մարտինեսը, Անժե Բոնին, իսկ Մարկուս Թյուրամը դուբլ է ձեւակերպել։ Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում, ապա փոխարինվել է։ Ի դեպ, Մարտինեսն իր գոլերի քանակն «Ինտեր»-ում հասցրել է 154-ի եւ ակումբի պատմության լավագույն գոլահարների թվում ընթանում է 6-րդ տեղում։
«Ես երջանիկ եմ այն խաղով, որն իմ տղաները ցույց տվեցին խաղադաշտում, այն աշխատանքով, որը նրանք կատարեցին։ Նրանք ծանր մարզումներ էին անցկացրել, ինչի արդյունքն այս երեք միավորն է։ Ցանկանում ենք նման տեսք ունենալ ողջ մրցաշրջանի ընթացքում»,- ասել է թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: