Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը սպասում է Քրիշտիանու Ռոնալդուի հետ հանդիպմանը։
Աշխարհի առաջնության որակավորման փուլում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 6-ին սեփական հարկի տակ ընդունելու է Պորտուգալիայի թիմին։
«Իհարկե, սպասում եմ Ռոնալդուի հետ հանդիպմանը։ Կփորձեմ նրա հետ մարզաշապիկներով փոխանակվել։ Չեմ սիրում Մեսսիի ու Ռոնալդուի միջեւ տարվող համեմատությունները։ Կարծում եմ նրանց չի կարելի համեմատել։ Ինձ համար նրանք ֆուտբոլիստներ են, ովքեր կարծես իրական չլինեն, որոնց նման միգուցե 30 տարի այլեւս չլինի»,- championat.com-ին ասել է հայ ֆուտբոլիստը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: