Օգոստոս 21, 2025
112 դիտում

Սանդրո Պերկովիչ․ Իմ ֆուտբոլիստներին խնդրել եմ «Օլիմպիա»-ի դեմ գործել խիզախ


Լուսանկարը` FC Noah


Այսօր «Նոա»-ն մեկնարկելու է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում։

Հայաստանի չեմպիոնի մրցակիցը լինելու է սլովենական «Օլիմպիա»-ն, որի հետ հանդիպումը կայանալու է Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում։

Խաղից առաջ հայկական թիմի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ասել է, որ խնդրել է իր ֆուտբոլիստներին լինել մոտիվացված եւ կենտրոնացած, ինչպես դա անում են միշտ։

«Նրանք պետք է լինեն խիզախ եւ խաղան ֆուտբոլ՝ դրսեւորելով իրենց լավագույն որակները։ Իմ գլխավորությամբ մենք «Նոա»-ում խաղացել ու խաղալու ենք միայն հաղթանակի համար»,- ասել է Պերկովիչը։

«Օլիմպիա»-«Նոա» հանդիպումը մեկնարկելու է Հայաստանի ժամանակով ժամը 22։00-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին