Օգոստոս 21, 2025
84 դիտում

Կարեն Խաչանովը պատրաստ է US Open-ին․ «Ձգտելու եմ հասնել նպատակիս»


Լուսանկարը` National Bank Open


Թենիսիստները պատրաստվում են օգոստոսի 24-ին մեկնարկող ԱՄՆ բաց առաջնությանը, որը տեւելու է մինչեւ սեպտեմբերի 7-ը։

Նյու Յորք է մեկնել նաեւ աշխարհի 9-րդ ռակետ Կարեն Խաչանովը, որը պատասխանել է ATP-ի հարցերին։

«US Open-ում նախկինում ունեցած ելույթներս ինձ վստահություն են տալիս, բայց միեւնույն ժամանակ ես չեմ սիրում հիշել դրանց մասին։ Պարզապես ցանկանում եմ առաջ շարժվել խաղ առ խաղ։ Գիտեմ, թե ինչ է պետք Մեծ Սաղավարտի մրցումներում հաջողության հասնելու համար»,-ասել է Խաչանովը։ 

Նա նշել է, որ ամեն տարի պայքարը փոխվում է ու ըստ դրա էլ տեղի է ունենում նախապատրաստությունը։ Թենիսիստն ԱՄՆ է ժամանել կենտրոնացած եւ պատրաստ է պայքարել ամեն մի հաղթանակի համար․ «Չեմ ցանկանում ինքս ինձ ճնշման տակ դնել ու ինչ-որ ակնկալիքներ ունենալ։ Ձգտելու եմ հասնել իմ նպատակին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին