Օգոստոս 21, 2025
108 դիտում

Մեկնարկել է Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերի վաճառը


Լուսանկարը` Մեդիամաքս


Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականն Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում ընդունելու է Իռլանդիայի ընտրանուն։

Արդեն սկսվել է տոմսերի վաճառքը։ Հյուսիսային եւ հարավային տրիբունաների տոմսերն արժեն 1000-3000, արեւելյանը՝ 5000-12,000, իսկ արեւմտյանը՝ 12,000-16,000 դրամ։ Դրանք վաճառվում են առցանց՝ tickets.ffa.am կայքում: 

Ֆեդերացիայից հայտնում են, որ յուրաքանչյուր անձ կարող է գնել ոչ ավելի, քան 2 տոմս:  Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում, որի հաստատումը կատարվում է ամեն օր՝ 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին