Օգոստոս 15, 2025
91 դիտում

«Նոա»-ն դուրս է մնացել ԵԼ-ից. Այն 11-մետրանոցներով զիջել է «Լինկոլն Ռեդ Իմպս»-ին


Լուսանկարը` FC Noah


«Նոա»-ն դուրս է մնացել Եվրոպայի Լիգայի խաղարկությունից, թիմը չի կարողացել հաղթահարել Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպս»-ի արգելքը:

Առաջին խաղում 1:1 հաշիվն էր գրանցվել, Աբովյանում կայացած հանդիպման հիմնական ու լարցուցիչ ժամանակներն ավարտվել են գոլազուրկ ոչ-ոքիով: Հաղթողին որոշելու համար 11-մետրանոցներ են իրացվել, եւ 6:5 հաշվով դիպուկ են գտնվել «Լինկոլն Ռեդ Իմպս»-ի ֆուտբոլիստները:

Հայաստանի չեմպիոնը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների Լիգայում եւ օգոստոսի 21-ին կխաղա սլովենական «Օլիմպիա»-ի դեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին