Կոնֆերենցիաների Լիգայի փլեյ-օֆֆում պայքարը կշարունակի Սպարտայի «Պրահա»-ն:
Այն «Արարատ-Արմենիա»-ի հետ կայացած 2 խաղերում էլ կարողացել է հաղթանակներ գրանցել: Սեփական հարկի տակ թիմն ուժեղ էր եղել 4:1 հաշվով, երեկոյան էլ Երեւանում հաղթել է 2:1 հաշվով:
«Արարատ-Արմենիա»-ի գոլը 11-մետրանոցից խփել է Խուան Բալանտան, իսկ մրցակցի կազմում աչքի են ընկել Ալբիոն Ռահմանին ու Էրմալ Կրասնիքին:
«Երկու թիմերն էլ բավական լավ հանդիպում անցկացրին: «Արարատ-Արմենիա»-ն ամեն խաղում լավացնում է որակները, բայց 2 գոլերից էլ կարող էինք խուսափել: Հատկապես երկրորդ խաղակեսում հանդիպման տեմպը պահել չկարողացանք»,- ասել է հայկական ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: