Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ սեպտեմբերի 6-ին 2026 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլում Պորտուգալիայի հետ հանդիպման բոլոր տոմսերն արդեն վաճառվել են:
Տոմսերի վաճառքը tickets.ffa.am կայքում մեկնարկել է երեկ առավոտյան մոտ ժամը 10-ին, սակայն մոտ մեկ ժամ անց տեխնիկական խնդիրների պատճառով վաճառքը դադարեցվել է:
«Tickets.ffa.am կայքում այցելուների մեծածավալ հոսքի պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք կարգավորվում են: Այսօր ժամը 14:00-ից Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ, որն ավելի պարզ ու անխափան կդարձնի գնման գործընթացը»,- հայտնեց ՀՖՖ-ն:
Իսկ մոտ 14:00-ի սահմաններում ֆեդերացիան տեղեկացրեց, որ այդ պահի դրությամբ վաճառվել է 2500 տոմս: Սակայն ողջ օրվա ընթացքում կայքն այդպես էլ չվերականգնվեց, իսկ երեկոյան հայտնի դարձավ, որ այլեւս հասանելի տոմսեր չկան, թե ինչպես ու ինչ սկզբունքով դրանք վաճառվեցին, այդպես էլ շատերի համար մնաց առեղծված:
Երեկվանից սոցկայքերում երկրպագուները իրենց բողոքն են արտահայտվում տոմսերի վաճառքն այդքան վատ կազմակերպելու պատճառով: Նրանից շատերն այդպես էլ չեն կարողացել տոմսեր ձեռք բերել:
Մոտ 14 հազար նստատեղ ունեցող Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնի արեւմտյան տրիբունայի տոմսերի արժեքը 14-20 հազ. դրամ էր, արեւելյանը՝ 8-10 հազ. եւ 14 հազ. դրամ, հյուսիսայինն ու հարավայինը՝ 1000-2000 եւ 3000-4000 դրամ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: