«Քյոլն»-ի հարձակվող Սարգիս Ադամյանը հրաժարվել է տեղափոխվել «Օսնաբրյուկ» ակումբ:
Ինչպես հայտնում է Geißblog-ը, «Քյոլն»-ի սպորտային տնօրեն Թոմաս Քեսլերը 400 հազ. եվրոյով կազմակերպել է 32-ամյա ֆուտբոլիստի վաճառքը, «Օսնաբրյուկ»-ն էլ ընդառաջել է ու կատարել Ադամյանի ֆինանսական պահանջները: Սակայն ի վերջո Ադամյանի տեղափոխությունը Գերմանիայի 3-րդ Բունդեսլիգայի ակումբ չի կայացել:
Ադամյանը «Քյոլն»-ի 3 հարձակվողներից է, որոնք հայտնվել են թիմի պահեստային կազմում:
Հայ հարձակվողի վաճառքը հենց սկզբից էլ խնդրահարույց է եղել, որովհետեւ նրա ամսական աշխատավարձը կազմում է 100 հազ. եվրո:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: