Սեպտեմբերի 28-29-ին Հայաստանում կայացել է «Մերսողների բաց առաջնությունը», որը կազմակերպել էր Հայաստանի ֆիզիկական թերապիայի և մերսման ազգային ֆեդերացիան (ANFPMT) եւ դրա նախագահ Արման Մանուկյանը։ Մրցույթը առաջիններից էր, որն իր դռները բացեց ոչ միայն տեղական մասնագետների, այլև միջազգային փորձառու մասնակիցների առջև՝ ընդգրկելով ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ ոլորտները։
Միջոցառումը ընդգրկել էր հինգ հիմնական անվանակարգ․
1.Սպորտային
2.Թերապևտիկ
3.Սպա (դեմքի, հակացեյլուլիտային և այլն)
4.Արևմտյան (դասական, շվեդական)
5.Արևելյան (թայ յոգա մերսում, շիացու)։
Ըստ անվանակարգերի հաղթողներ են ճանաչվել՝
Սպորտային մերսում․
Կանայք՝
• 1-ին՝ Gayane Bonyadyan (Հայաստան)
• 2-րդ՝ Meri Harutyunyan (Հայաստան)
• 3-րդ՝ Hripsime Sukiasyan (Հայաստան)
Տղամարդիկ՝
• 1-ին՝ Ali Karimi Rad (Իրան)
• 2-րդ՝ Masoud Baniamerian (Իրան)
• 3-րդ՝ Gor Avetisyan (Հայաստան)
Թերապևտիկ մերսում
Կանայք՝
• 1-ին՝ Melania Ghrjyar (Հայաստան)
• 2-րդ՝ Seyedehtayebeh Mousavi (Իրան)
• 3-րդ՝ Bella Hayrapetyan (Հայաստան)
Տղամարդիկ՝
• 1-ին՝ Armen Episkoposyan (Հայաստան)
• 2-րդ՝ Narek Gevorgyan (Հայաստան)
• 3-րդ՝ Vigen Harutyunyan (Էստոնիա)
Wellness & Spa մերսում
Կանայք՝
• 1-ին՝ Gayane Bonyadyan (Հայաստան)
• 2-րդ՝ Maryam Bayat (Իրան)
• 3-րդ՝ Anna Hovhannisyan (Հայաստան)
Տղամարդիկ՝
• 1-ին՝ Vigen Harutyunyan (Էստոնիա)
• 2-րդ՝ Armen Episkoposyan (Հայաստան)
• 3-րդ՝ Gevorg Hambartsumyan (Հայաստան)
Western Free Style մերսում՝
1-ին՝ Arvin Alahyaryan (Իրան)
2-րդ՝ Armen Episkoposyan (Հայաստան)
3-րդ՝ Vigen Harutyunyan (Էստոնիա)
Eastern Free Style մերսում
1-ին՝ Vigen Harutyunyan (Էստոնիա)
2-րդ՝ Arsen Kosakyan (Հայաստան)
Առաջնությանը զուգահեռ անցկացվել է նաև M1 գալա մրցաշարը, որի սկիզբը Հայաստանում դրվել է Արման Մանուկյանի և World Massage Federation–ի (WMF) ջանքերի շնորհիվ։ Այն անցել է բավականին լարված մթնոլորտում, քանի որ մրցում էին տարբեր երկրներից ժամանաց ոլորտի ուժեղագույն մասնագետներ։
Մրցաշարը ոչ միայն բարձրացրել է Հայաստանի վարկանիշը միջազգային ասպարեզում, այլև հնարավորություն տվել տեղական մասնագետներին ներկայանալ համաշխարհային հարթակում։
Աշոտ Ղազարյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: