Օգոստոս 11, 2025
100 դիտում

Կարեն Խաչանովը Ցինցինատիի մրցաշարի 3-րդ շրջանում է


Լուսանկարը` Getty images


Կարեն Խաչանովը Տորոնտոյի Մասթերսում 2-րդ տեղը զբաղեցնելուց հետո հաջող է մեկնարկել նաեւ Ցինցինատիի մրցաշարում:

Երկրորդ շրջանում նա հանդիպել է ֆրանսիացի Վալենտին Ռոյեի հետ ու հաղթել 6:4, 7:6 հաշվով: Խաչանովի հաջորդ մրցակիցն է լինելու ամերիկացի Ջենսոն Բրուքսբին, որը մրցաշարին մասնակցում է հատուկ հրավերի շնորհիվ:

Ցինցինատիի մրցաշարը եւս պատկանում է Մասթերսների շարքին: Հաղթողի անունը որոշվելու է օգոստոսի 18-ին, իսկ մրցանակային ֆոնդը 9,1 մլն դոլար է: Գործող հաղթողը Յանիկ Սիներն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին