Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանն Արգենտինայի առաջնության 2-րդ խաղում է գոլի հեղինակ դարձել:
Այս անգամ նա աչքի է ընկել 4-րդ տուրում: Նրա ակումբը՝ «Բելգրանո»-ն ընդունել է «Բանֆիլդի»-ն ու հաղթել 2:1 հաշվով։ 48-րդ րոպեին իր թիմի երկրորդ գնդակը խփել է Սելարայանը:
«Բելգրանո»-ն վաստակել է 7 միավոր ու մրցաշարային աղյուսակում 3-րդն է: Առաջատարները 9-ական միավորով «Բարակաս Սենտրալն» ու «Էստուդիանտես»-ն են:
Սելարայանն աչքի էր ընկել նաեւ օգոստոսի 2-ին «Ինդեպենդիենտեի»-ի հետ խաղում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: