Օգոստոս 08, 2025
106 դիտում

«Նոա»-ն ԵԼ-ի որակավորման 3-րդ փուլում մեկնարկել է 1:1 հաշվով ոչ-ոքիով


Լուսանկարը` FC Noah


«Նոա»-ն Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլում 1:1 հաշիվն է գրանցել Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպս»-ի հետ խաղում:

Առաջինը 9-րդ րոպեին հայկական ակումբի ֆուտբոլիստներն են բացել հանդիպման հաշիվը, աչքի է ընկել Յան Էտեկեն: Սակայն տանտերերին հաջողվել է առաջին խաղակեսին ավելացված 9-րդ րոպեին գրավել Օգնյեն Չանչարեւիչի դարպասը: Գոլի հեղինակը Անդրե Տժեյ դե Բարն է:

«Նոա»-ի ու «Լինկոլն Ռեդ Իմպս»-ի դիմակայության հաղթողը որոշվելու է օգոստոսի 14-ին Աբովյանում կայանալիք խաղում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին