Անգլիայի եւ Իսպանիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականները Բազելում անցկացրել են Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպումը։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով։ Իսպանացիներից հաշիվը բացել է Մարիոնա Կալդենտեյը, իսկ Եվրոպայի գործող չեմպիոններից հավասարեցրել է Ալեսիա Ռուսոն։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածներում ավելի ուժեղ են եղել անգլիացիներն ու հաղթել են 3։1 հաշվով։
«Կարծում եմ այս հաղթանակն ամենադժվարը տրվեց մեզ։ Մրցաշարի հենց ամենասկզբից տարբեր բարդ հանդիպումներ ենք անցկացրել։ Բայց ողջ քաոսը հաղթահարեցինք ու կրկին դարձանք չեմպիոն։ Այժմ եկել է հաղթանակը տոնելու ժամանակը»,-ասել է Անգլիայի գլխավոր մարզիչ Սարինա Վիգմանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: