Հուլիս 21, 2025
145 դիտում

Էդուարդ Սպերցյան. Արդեն տեղափոխության հետ կապված լուրերին ուշադրություն չեմ դարձնում


Լուսանկարը` FC Krasnodar


Ռուսաստանի առաջնության մեկնարկային տուրում չեմպիոն «Կրասնոդար»-ը հյուրընկալվել է «Պարի Նիժնի Նովգորոդ»-ին ու հաղթել 3:0 հաշվով:

Գոլերից մեկy խփել է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը, որը հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել:

«Մրցաշրջանը մեկնարկել եմ «Կրասնոդար»-ի կազմում ու թիմի վրա էլ կենտրոնացած եմ: Արդեն տեղափոխության հետ կապված լուրերին ուշադրություն չեմ դարձնում, իսկ «Ժիրոնա»-ի հետաքրքրությունը շշուկների մակարդակում է: Կխոսեմ այն դեպքում, երբ հստակություն կլինի»,- ասել է Սպերցյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին