«Նոա»-ն այսօր Պոդգորիցայում Չեմպիոնների Լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան հանդիպումն է անցկացնելու «Բուդուչնոստ Պոդգորիցա»-ի հետ:
Սեփական հարկի տակ կայացած առաջին խաղում հայկական ակումբը հաղթել է նվազագույն հաշվով: Սանդրո Պերկովիչը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հանդիպմանն այնպես են մոտենալու, ասես հաշիվը 0:0 է ու կփորձեն սեփական ֆուտբոլը ցուցադրել:
«Առաջին խաղում մրցակիցն ապացուցեց, որ լավ թիմ ունի, ֆուտբոլիստները բարձրակարգ են ու փորձված, որոնք գիտեն, թե ինչպես խաղալ նման հանդիպումներում: Բայց մենք էլ հավատում ենք սեփական որակներին ու կանենք առավելագույնը, որպեսզի դուրս գանք որակավորման երկրորդ փուլ»,- նշել է նա:
Մարզչի խոսքով՝ թիմը ֆիզիկապես պատրաստ է, կարող է նաեւ լրացուցիչ ժամանակ անցկացնել, սակայն դեռ այդ մասին չեն մտածում: Պերկովիչը նշել է, որ իր տրամադրության տակ երկար հայտացուցակ կա, եւ բոլոր ֆուտբոլիստներն էլ ունակ են իրենց դրսեւորել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: