Աշխարհի ակումբային առաջնության հաղթողը Լոնդոնի «Չելսի»-ն է, որը եզրափակչում 3:0 հաշվով ուժեղ է եղել ՊՍԺ-ից:
Նյու Ջերսիում կայացած խաղում Քոլ Փալմերը դուբլի հեղինակ է դարձել, մեկ անգամ էլ աչքի է ընկել Ժոաու Պեդրուն: 86-րդ րոպեին ՊՍԺ-ի պաշտպան Ժոաու Նեվեշը կարմիր քարտ է ստացել ու հեռացվել:
Եզրափակչի ավարտից հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հարվածել է Պեդրուի վզին, ինչից հետո երկու թիմերի ֆուտբոլիստների միջեւ վիճաբանություն է սկսվել:
Հաղթողներին պարգեւատրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Այս տարի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը կազմել է 1 մլրդ դոլար, հաղթող թիմը ստացել է մոտ 115 մլն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: