Հունիս 17, 2025
135 դիտում

Յուրա Մովսիսյանի ու Հենրիխ Մխիթարյանի հանդիպումը Լոս Անջելեսում


Լուսանկարը` անձնական արխիվից


«Ինտեր»-ն արդեն մի քանի օր է Լոս Անջելեսում է, որտեղ շարունակում է նախապատրաստվել Աշխարհի ակումբային առաջնությանը:

Թիմի հետ ակումբային ԱԱ-ում իր նորամուտին է սպասում Հենրիխ Մխիթարյանը: Սակայն մինչ այդ նա հասցրել է հանդիպել Հայաստանի ազգային հավաքականում իր նախկին թիմակից Յուրա Մովսիսյանին ու նրա որդուն, որը եւս ֆուտբոլով է զբաղվում:

Այդ հանդիպման մասին սոցկայքերում հայտնել է Մովսիսյանն ու գրել. «Ուրախ էի հանդիպել ու զրուցել Հենրիխի հետ»:

Միլանյան ակումբի առաջին հանդիպումը կայանալու է հունիսի 18-ին մեքսիկական «Մոնտերեյ»-ի դեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին