«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն նոր պաշտոնում կմեկնարկի Աշխարհ ակումբային առաջնությունում։
Նրա թիմը հունիսի 18-ին կմրցի մեքսիկական «Մոնտերեյ»-ի դեմ:
Կիվուն հանդես է եկել մեծ ասուլիսով, որի ընթացքում խոսել է նաեւ Հենրիխ Մխիթարյանից։
«Այն տարիքը, որը նշված է անձնագրում, ֆուտբոլի համար կարեւոր չէ։ Ճիշտ չէ խոսել Մխիթարյանի տարիքի մասին, քանի որ այն, ինչ նա ցույց է տալիս մարզումների ժամանակ, հիանալի է։ Կարեւորը թիմի, երկրպագուների եւ ակումբի համար քրտնաջան աշխատելն է։ Հույս ունեմ, նա կունենա նույն էներգիան, որն ուներ նախորդ մրցաշրջանում»,- ասել է մարզիչը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: