Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հիշել է անցած ճանապարհը թիմի կազմում ու խոսել նաեւ նպատակների մասին։
ՀՖՖ-ի ներկայացրած տեսանյութից առանձնացրել ենք Սպերցյանի արտահայտած մտքերից մի քանիսը։
«Շատ լավ եմ հիշում նորամուտս Հայաստանի հավաքականի կազմում, երբ հաղթեցինք Ռումինիայի ընտրանուն։ Այն հավերժ կմնա իմ հիշողության մեջ։ Ես երիտասարդ էի ու բարձր մակարդակի հանդիպման դեռ չէի մասնակցել։ Երկրորդ կեսում դաշտ դուրս եկա, իսկ երբ գոլի հեղինակ դարձա, նույնիսկ արտասվեցի։ Դա երազանքի իրականացում էր։
Հպարտություն ու պատիվ էր Ուելսի դեմ խաղում հավաքականը դուրս բերել որպես թիմի ավագ։ Ես պատրաստ էի, բացի այդ էլ Վարազդատ Հարոյանը մեզ հետ էր ու հուշումներ էր տալիս, օգնում։ Այդ պատճառով ոչ մի խնդիր չառաջացավ։ Դա եւս հիշարժան խաղ էր, որովհետեւ հաղթեցինք։
Մեծ հարգանքով եմ հիշում Յուրա Մովսիսյանին։ Ռուսաստանի չեմպիոն դառնալու կապակցությամբ նա շնորհավորեց ինձ։ Շատ շնորհակալ եմ նրան ու չեմ կարող նկարագրել հույզերս։ Հենրիխ Մխիթարյանի հետ եւս կապ եմ պահում, նա նույնպես ինձ շնորհավորել է։
Իհարկե, երազում եմ ՉԼ-ում, ԵԼ-ում կամ թոփ առաջնությունում խաղալու մասին։ Սա նպատակ է, որին ես ձգտում եմ եւ ամեն օր աշխատում եմ դրան հասնելու ուղղությամբ»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: