Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը վնասվածքի պատճառով բաց է թողնելու Կոսովոյի եւ Մոնտենեգրոյի հետ հունիսի 6-ին եւ 9-ին սպասվող հանդիպումները:
Նա ապաքինվում է, սակայն երեկ նույնպես հավաքականի ճամբարում էր ու ՀՖՖ-ի կողմից հատուկ պարգեւ ստացավ՝ «Լեգիա»-ի հետ Լեհաստանի գավաթակիր դառնալու առիթով:
«Մրցաշրջանում երկու տարբեր հատվածներ ունեցա՝ առաջինը «Պոգոն»-ում էի հանդես գալիս ու լավ անցավ, երկրորդում՝ «Լեգիա»-ում էի: Տեղափոխության սկզբում ամեն ինչ լավ էր, բայց հետո վնասվածքս խորացավ ու խանգարեց ինձ:
Ուրախ եմ, որ գավաթակիր դարձա, բայց քիչ խաղաժամանակ էի ստանում։ Մյուս մրցաշրջանում ցանկանում եմ ավելի շատ խաղալ, բայց դրա համար պետք է լրիվ առողջ ու 100 տոկոսով պատրաստ լինեմ: Վստահ եմ, որ երկրորդ մրցաշրջանը միանշանակ լավը կլինի երկրորդից:
Արդեն 3 շաբաթ է բուժումներս սկսել եմ, կեսն անցել է, 2-3 շաբաթից հետո թիմի հետ կսկսեմ նախապատրաստական շրջանը:
«Լեգիա»-ն լեհական ֆուտբոլի պատմական թիմն է, որը մշտապես ամենաբարձր նպատակների համար է պայքարում ու հանդես գալիս եվրագավաթներում: Հենց դա հաշվի առնելով եմ տեղափոխվել:
Իմ զարգացման համար դա ճիշտ քայլ էր, քանի որ առաջընթաց գրանցելու պահը հասունացել էր: Այդ առաջարկն ամենալավն էր ինձ համար:
Եվրոպայի Լիգայում ենք խաղալու, թիմում փոփոխություններ են եղել, մարզիչը հեռացել է ու նորն է գալու, դեռ չգիտենք, թե նա ով կլինի:
Թիմի համար կարեւոր մրցաշրջան է, քանի որ վերջին 4-5 տարին չեմպիոն չի դարձել ու երկրպագուների կողմից դժգոհությունները շատ են, դրա համար պիտի լավ պատրաստվենք, որպեսզի կարողանանք գոհացնել նրանց»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: