Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այս տարի առաջին անգամ «Կրասնոդար»-ի հետ Ռուսաստանի չեմպիոն է դարձել ու այդ առիթով ՀՖՖ-ի կողմից ընտրանու մյուս խաղացողների հետ հատուկ պարգեւի արժանացել:
Արարողությունից հետո Սպերցյանը պատասխանել է լրագրողների հարցերին, ամփոփել մրցաշրջանն ու խոսել նոր ակումբ տեղափոխվելու ցանկության մասին:
«Հավաքը դեռ նոր ենք սկսել, ինձ համար այն առաջինն է նոր գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպի գլխավորությամբ: Սպասվող հանդիպումները Կոսովոյի եւ Մոնտենեգրոյի հետ ընկերական անվանել չի կարելի, քանի որ հավաքականում չես կարող կես ուժով խաղալ: Կարեւոր է հաղթել ու լավ խաղ ցույց տալ, ինչին էլ պատրաստվում ենք:
«Կրասնոդար»-ի հետ բավական բարդ մրցաշրջան ունեցանք, մեր երազանքն էր հաղթել, ինչին երկար էինք մոտենում եւ ուրախ ենք, որ ստացվեց: Լավագույնը դարձանք հավատի ու բնավորության հաշվին, ինչպես նաեւ սեփական երկրպագուների աջակցության, որոնք ամեն քաղաքում մեր կողքին էին:
Որոշակի ժամանակ է անցել ու դժվար է նկարագրել, թե ինչ էի զգում չեմպիոնական գավաթը բարձրացնելիս: Իհարկե, երջանիկ էի ու հասկանում էի, որ երազանքս կատարվել է:
Տեղափոխությանս հետ կապված հստակություն ու առաջարկներ չկան: «Լիդս»-ը ձմռանն էր առաջարկություն արել, իսկ «Պորտու»-ի հետաքրքրության մասին ես էլ ձեզ պես ԶԼՄ-ից եմ իմացել: Բոլորն էլ գիտեն, որ ցանկանում եմ տեղափոխվել նոր ակումբ:
Որ առաջնությունից կցանկանան ու որտեղ խաղալու հնարավորություն կունենամ, այնտեղ էլ կտեղափոխվեմ, նախընտրելիներ չունեմ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: