Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ ընտանեկան օր էր հայտարարել ազգային ընտրանու ճամբարում:
Խաղացողների կանայք, երեխաներն ու ծնողները ֆուտբոլի ակադեմիայում նրանց տեսնելու, հետները շփվելու ու ՀՖՖ-ի կազմակերպած միջոցառմանը ներկա լինելու հնարավորություն ունեին:
ՀՖՖ-ն այս տարի առաջին անգամ որոշել էր մեծարել ու պարգեւներ հանձնել իրենց ակումբների կազմերում չեմպիոններ դարձած ու գավաթներ նվաճած հավաքականի խաղացողներին:
Այս տարի նրանց թիվը 7-ն էր՝ Հովհաննես Համբարձումյան, Վահան Բիչախչյան, Էդուարդ Սպերցյան, Սերգեյ Մուրադյան, Գոռ Մանվելյան, Արթուր Սերոբյան եւ Արտակ Դաշյան:
«Շատ եմ ցանկանում եւ ուրախ կլինեմ, որ հաջորդ տարի այս մրցանակներին արժանացող ֆուտբոլիստների թիվն ավելանա: Շնորհավորում ենք ավարտված մրցաշրջանի ընթացքում հաջողություններ ունեցած բոլոր խաղացողներին՝ չեմպիոններին ու գավաթակիրներին: Ուզում ենք ձեզ փոքրիկ հուշանվերներով շնորհավորել ու մաղթել, որ հաջորդ տարի եւս նոր նվաճումների հասնեք»,- ասել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: