Հայաստանի հավաքականի ու «Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուեւը հաստատել է, որ «Ցրվենա Զվեզդա»-ն շարունակում է բանակցել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ:
««Լոկոմոտիվ»-ը բանակցություններ է վարում «Ցրվենա Զվեզդա»-ի հետ: Այս պահին ավելին ասել չեմ կարող, կարծում եմ՝ պաշտոնապես ամեն ինչ կասի մոսկովյան ակումբը»,- նշել է նա:
Տիկնիզյանն այս մրցաշրջանում 33 հանդիպման է մասնակցել, 2 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ դարձել: Ըստ Transfermarkt-ի՝ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 6 մլն եվրո: Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026 թվականը:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: