Հունիս 04, 2025
139 դիտում

Միշա Ջորկաեֆը գլխավորել է Հայաստանի Մ-19 տ. հավաքականը


Լուսանկարը` Անձնական արխիվից


Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Միշա Ջորկաեֆը։

Թիմի նախկին գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը համալրել է ազգային հավաքականի մարզչական շտաբը, հայտնում է ՀՖՖ-ն:

Ջորկաեֆի գլխավորությամբ Հայաստանի Մ-19 հավաքականը հունիսի 1-4-ը հավաք է անցկացնում: Թիմը կմեկնի Մոլդովա, որտեղ ընկերական հանդիպումներ կանցկացնի Վրաստանի, Մոլդովայի Մ-19 ու 20 տ. հավաքականների հետ։ Հանդիպումները կկայանան հունիսի 6-ին, 8-ին ու 10-ին:

Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել 30 ֆուտբոլիստների:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին