Դեկտեմբեր 15, 2025
108 դիտում

«Երեւան»-ը 4-րդ անգամ դարձել է Հայաստանի ֆուտզալի չեմպիոն


Լուսանկարը` ՀՖՖ


Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի եզրափակիչ 3-րդ խաղում «Երեւան»-ը 6:4 հաշվով հաղթել է «Յունիսպորտ»-ին ու դարձել հաղթող։

Առաջին խաղակեսում «Յունիսպորտ»-ն ուներ երկու գնդակի առավելություն ու հաղթում էր 3:1 հաշվով, սակայն երկրորդ կեսի հենց մեկնարկում «Երեւան»-ը կարողացել է հավաքվել ու առաջ անցնել 5:3 հաշվով:

Վերջնամասում «Յունիսպորտ»-ին հաջողվել է 6-մետրանոց հարվածով կրճատել տարբերությունը, սակայն ավելին անել չի հաջողվել: Խաղի վերջնամասում «Երեւան»-ը մրցակցի դարպասն է ուղարկել նաեւ 6-րդ գնդակն ու 4-րդ անգամ դարձել ֆուտզալի Հայաստանի չեմպիոն, հայտնում է ՀՖՖ-ն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին