Մայիս 30, 2025
143 դիտում

Երեւանում կայացել է «Յուվենտուս»-ի ակադեմիայի շինարարության մեկնարկը



Երեկ կայացել է «Յուվենտուս» ակադեմիայի շինարարական աշխատանքների մեկնարկի արարողությունը։

Միջոցառման հատուկ հյուրը եղել է Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Յուվենտուս»-ի լեգենդար ֆուտբոլիստ ու ՖԻՖԱ-ի դեսպան Դավիդ Տրեզեգեն, ինչպես նաեւ «Յուվենտուս»-ի միջազգային ակադեմիաները համակարգող Դավիդե Ֆորնական։

Իտալական ակումբի հայաստանյան ակադեմիան տեղակայված է լինելու «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ։

Տրեզեգեն այցելել է նաեւ Ավանի ֆուտբոլի ակադեմիա, ֆուտբոլ խաղացել փոքրիկ ֆուտբոլիստների հետ, իսկ ավարտին ստորագրություններ հանձնել նրանց։

Այսօր երեկոյան Տրեզեգեն կմասնակցի նաեւ «Յուվենտուս-Արմենիա»-ի շնորհանդեսին նվիրված միջոցառմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին