Մայիս 30, 2025
476 դիտում

Վարդան Մինասյանը մոտիվացիա չունի եւ հեռանում է «Արարատ-Արմենիա»-ից


Լուսանկարը` FC Ararat Armenia


Վարդան Մինասյանն ու իր մարզչական շտաբը՝ Արտակ Օսեյանը, Արթուր Մկրտչյանն ու Դենիս Զմեուն, ավարտում են իրենց աշխատանքն «Արարատ-Արմենիա»-ում:

Նրա թիմն այս մրցաշրջանում տիրացել է Հայաստանի Սուպերգավաթին ու առաջնությունում 2-րդ տեղը գրավել:

«Պատճառն այն է, որ մոտիվացիա եւ էմոցիաներ չունեմ, խոսքս ներքին առաջնության մասին է: Այդ ամենն առաջին հերթին մեր երկրի հետ է կապված, տեղի ունեցողին անմասն մնալ չեմ կարող, սիրում եմ Հայաստանը եւ անհանգստանում նրա համար։ Որքան էլ փորձում եմ գործի վրա կենտրոնանալ, չի ստացվում»,-ասել է Մինասյանը:

Նրա գլխավորությամբ «Արարատ-Արմենիա»-ն դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն ու կրկնակի սուպերգավաթակիր, նվաճել նաեւ Հայաստանի գավաթը։

«Նրանք մեր պատմության անբաժան մասն են: Շնորհակալություն նվիրումի, պրոֆեսիոնալիզմի եւ սրտացավության համար։ Ձեր թողած ժառանգությունը կմնա մեր ակումբի պատմության մեջ՝ որպես ոգեշնչման աղբյուր ապագա սերունդների համար։ Ձեզ մաղթում ենք նորանոր հաջողություններ եւ վստահ ենք, որ ձեր ճանապարհը լի կլինի նոր հաղթանակներով։ Շնորհակալություն ամեն ինչի համար»,- նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին