43-ամյա Խաբի Ալոնսոն պաշտոնապես գլխավորել է Մադրիդի «Ռեալ»-ն ու այդ պաշտոնում փոխարինել Կառլո Անչելոտտիին, որն իր հերթին մարզելու է Բրազիլիայի հավաքականը:
Նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչեւ 2028 թվականի հունիսի 30-ը: Այսօր ակումբն Ալոնսոյին պաշտոնապես ներկայացնելու է թիմին, ինչից հետո նա մամուլի ասուլիս է ունենալու:
Ալոնսոն Արքայական թիմում հանդես է եկել 2009-2014 թվականներին ու թիմի հետ դարձել Չեմպիոնների Լիգայի ու Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ էլ տիրացել երկրի Գավաթին: Նա աշխատել է «Ռեալ»-ի երիտասարդական ու «Ռեալ Սոսիեդադի» երկրորդ թիմերի հետ:
2022-ին Ալոնսոն գլխավորել է Լեւերկուզենի «Բայեր»-ը, որի հետ Գերմանիայի չեմպիոն, Գավաթակիր ու Սուպերգավաթակիր է դարձել: Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված էր մինչեւ 2026 թվականը, սակայն խզվել է ժամանակից շուտ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: