Այսօր երեկոյան «Ինտեր»-ը վերջին հանդիպումն է անցկացնելու Իտալիայի առաջնության այս խաղարկությունում:
Սիմոնե Ինձագիի սաները 22:45-ին հյուրընկալվելու են «Կոմո»-ին: Այս հանդիպումը նախորդ տուրում ստացած կարմիր քարտի պատճառով թիմի գլխավոր մարզիչը բաց է թողնելու:
Թիմերը միմյանց դեմ անցկացրել են 27 հանդիպում, 18 հաղթանակով առաջ է միլանյան ակումբը: 6 անգամ հաղթել է մրցակիցը, եւս 3 հանդիպում էլ ոչ-ոքի է ավարտվել: Վերջին շրջանում «Ինտեր»-ը կայացած բոլոր 8 խաղերում էլ ուժեղ է եղել «Կոմո»-ից:
Միլանյան թիմը մրցաշարային աղյուսակում 78 միավորով 2-րդն է, առաջատար «Նապոլի»-ն 1 միավոր ավել ունի եւ հանդիպելու է «Կալյարի»-ի հետ: Հենց վերջին տուրում էլ որոշվելու է չեմպիոնի անունը:
2022-2023 մրցաշրջանում Իտալիայի չեմպիոն է դարձել «Նապոլի»-ն, իսկ 2023-2024-ում՝ «Ինտեր»-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: