Հունիս 01, 2025
121 դիտում

13 տարում՝ 28 տիտղոս. Մրցաշրջանի ավարտին Լուկա Մոդրիչը կհեռանա «Ռեալ»-ից


Լուսանկարը` Real Madrid

Լուսանկարը` Real Madrid

Լուսանկարը` Real Madrid

Լուսանկարը` Real Madrid

Լուսանկարը` Real Madrid

Լուսանկարը` Real Madrid

Լուսանկարը` Real Madrid

Լուսանկարը` Real Madrid

Լուսանկարը` Real Madrid

Լուսանկարը` Real Madrid

Լուսանկարը` Real Madrid


Լուկա Մոդրիչը հայտնել է մրցաշրջանի ավարտին Մադրիդի «Ռեալ»-ից հեռանալու մասին:

Մայիսի 24-ին 39-ամյա ֆուտբոլիստը վերջին տնային հանդիպումն է անցկացնելու «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում:

«Ես այստեղ եմ ժամանել 2012 թվականին այն հույսով, որ կկրեմ աշխարհի լավագույն ակումբի մարզաշապիկն ու նրա հետ մեծ գործեր կյանքի կկոչեմ: Բայց անգամ պատկերացնել չէի կարող, թե հետո ինչ տեղի կունենա: «Ռեալ»-ում խաղալը փոխեց իմ ողջ կյանքը: Հպարտ եմ, որ դարձել եմ ակումբի պատմության լավագույն ժամանակաշրջանի մի մասնիկը: Մենք ամեն ինչի ենք տիրացել, ու ես իսկապես շատ-շատ երջանիկ եմ եղել: Բայց տիտղոսներից ու կոչումներից բացի իմ սրտում «Ռեալ»-ի բոլոր երկրպագուների մեծ սերն եմ կրում: Չեմ կարող բացատրել այն յուրահատուկ կապը, որ հաստատել եմ բոլորիդ հետ ու թե ինչպիսի աջակցություն, հարգանք ու սեր եմ զգացել ու շարունակում եմ զգալ», -Ինստագրամի իր էջում գրել է Մոդրիչը:

Նա Արքայական թիմի կազմում կմասնակցի ամռանը ԱՄՆ-ում կայանալիք Աշխարհի ակումբային առաջնությանն ու կհեռանա:

Մոդրիչը «Ռեալ»-ի հետ 28 տիտղոսի է արժանացել, այդ թվում 6 անգամ տիրացել Չեմպիոնների Լիգայի ու 4 անգամ Իսպանիայի չեմպիոնի կոչմանը: Ակումբի կազմում 590 հանդիպման է մասնակցել ու 43 գոլ խփել:

2018-ին Մոդրիչը Ոսկե գնդակի է արժանացել, դա միակ դեպքն է եղել, երբ 2010-ականներին մրցանակը Քրիշտիանու Ռոնալդուին կամ էլ Լեո Մեսսիին չի հանձնվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին