Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի տնօրենների խորհրդի անդամ Վալերի Ֆիլատովն արձագանքել է Նաիր Տիկնիզյանի խոսքերին։
Ֆուտբոլիստը լրագրողներին հայտնել էր, որ խաղաժամանակ չի ստանում ու մրցաշրջանի ավարտից հետո խնդրելու է ակումբին իրեն բաց թողնել։
«Նա հայտնել է իր կարծիքը, դրա մեջ ի՞նչ վատ բան կա։ Նա վիրավորված է, որ չի խաղում, կարծում է, որ այդպես չպետք է լինի։ Դրանից ողբերգություն սարքել պետք չէ։ Ես շատ նորմալ եմ ընդունում այդ ամենը»,- Ֆիլատովի խոսքերը մեջբերում է Матч ТВ-ն։
Նա նշել է նաեւ, որ Տիկնիզյանը թիմի հետ մեկնելու է Սամարա ու պատրաստվելու է առաջնության վերջին խաղին։ Ֆիլատովի տեղեկություններով՝ հայ ֆուտբոլիստը նաեւ չի հեռացվել մարզումներից, ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ։
Պաշտպանն այս մրցաշրջանում «Լոկոմոտիվ»-ի կազմում անցկացրել է 33 հանդիպում ու դարձել 2 գոլի հեղինակ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: