«Ինտեր»-ը Հենրիխ Մխիթարյանին փոխարինող փնտրում է «Բարսելոնա»-ում:
Ինչպես գրում է Mundo Deportivo-ն, միլանյան ակումբը դիտարկում է կատալոնական ակումբի 22-ամյա խաղացող Ֆերմին Լոպեսի թեկնածությունը:
Նա շարունակում է աճել ակումբի հիմնական կազմում իր ելույթների շնորհիվ, 45 խաղում 8 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Լոպեսը «Բարսելոնա»-ի հետ Իսպանիայի չեմպիոն, Գավաթակիր եւ Սուպերգավաթակիր է հռչակվել: Նախորդ տարի նա պայմանագիրն ակումբի հետ երկարաձգել է մինչեւ 2029 թվականը:
Լոպեսը մասնակցել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում «Ինտեր»-ի դեմ երկու հանդիպումներին էլ ու, հավանաբար, դրանց ընթացքում տպավորել ակումբի ղեկավարությանը: Calciomercato.it-ի տվյալներով՝ «Ինտեր»-ը դիտարկում է Լոպեսին ձեռք բերել մրցաշրջանի ավարտին:
36-ամյա Մխիթարյանի պայմանագիրն «Ինտեր»-ի հետ ավարտվելու է 2026 թվականին: Նա ավելի վաղ ակնարկել է, որ դիտարկում է առաջիկայում ավարտել կարիերան: Շատերը համարում են, որ Չեմպիոնների Լիգայում հաղթելուց հետո հայ կիսապաշտպանը կարող է դիմել այդ քայլին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: