Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը մտադիր է հեռանալ «Լոկոմոտիվ»-ից:
Նա խոստովանել է, որ ամռանն իր կարիերայում փոփոխություններ է ցանկանում կատարել:
«Այս պահի դրությամբ անգամ հիմնական կազմի խաղացող չեմ: Այդ ամենը պետք է կարողանալ արժանապատիվ կերպով ընդունել: Մրցաշրջանի ավարտից հետո պլանավորում եմ խոսել ակումբի ղեկավարության հետ: Ուզում եմ խնդրել, որ ինձ բաց թողնեն: Այս 4 տարվա ընթացքում ոչ մի տիտղոս էլ չեմ կարողացել նվաճել: Դժվար է լռել ու ողջ տարվա ընթացքում ձեւացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել»,- ԲԿՄԱ-ի հետ խաղից հետո ԶԼՄ-ին ասել է նա:
Տիկնիզյանը, որը մնացել է պահեստայինների նստարանին, խոստովանել է, որ որեւէ եվրոպական ակումբ տեղափոխվելու ակնկալիք չունի, քանի որ առանց խաղային փորձի ոչ մի բարձրակարգ թիմ իրենով չի հետաքրքրվի․
«Ինձ համար ծիծաղելի է կարդալ «Վերոնա»-ի կամ «Սեւիլյայի»-ի կողմից առաջարկների մասին, երբ ինքս ընդհանրապես չեմ խաղում: Կարելի է մինչեւ շունչը փչելն աշխատել մարզադահլիճում կամ էլ անհատապես խաղադաշտում պարապել, բայց առանց խաղային փորձի ֆուտբոլիստը պարզապես մահացած է համարվում: Ոչ մեկից նեղացած չեմ, ուղղակի առաջ շարժվել է պետք»:
26-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում «Լոկոմոտիվ»-ի կազմում 33 հանդիպման է մասնակցել, 2 գոլի եւ 4 գոլային փոխանցում կատարել: Ակումբը 50 միավորով 6-րդ տեղում է:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: