Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում չեմպիոնության համար թեժ պայքարը շարունակվում է:
Նախավերջին տուրում «Կրասնոդար»-ը 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Օրենբուրգ»-ի նկատմամբ եւ 64 միավորով առաջատարն է: Այն միայն 1 միավորով է առաջ «Զենիթ»-ից, որը նվազագույն հաշվով ուժեղ է եղել «Ռոստով»-ից:
Մայիսի 24-ին կայանալիք վերջին տուրում Էդուարդ Սպերցյանի թիմի մրցակիցն է լինելու Մոսկվայի «Դինամո»-ն: Հայտնի է դարձել, որ մոսկովյան թիմի ֆուտբոլիստներին «Կրասնոդար»-ին հաղթելու դեպքում խոստացել են հավելյալ վճարներ տրամադրել:
«Դինամո»-ն իր հերթին պայքարում է լավագույն եռյակում տեղ գտնելու համար եւ 56 միավորով 3-րդն է, բայց 4-րդ տեղում ընթացող ԲԿՄԱ-ից առաջ է 1 միավորով:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: