Մայիս 17, 2025
110 դիտում

Հայաստանի առաջնությունից հեռացված «Վեստ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել


Լուսանկարը` FC West Armenia


«Վեստ Արմենիա»-ն, որը ՀՖՖ-ի որոշմամբ հեռացվել էր Հայաստանի առաջնությունից, հանդես է եկել հայտարարությամբ։


«Ցավոք, մի շարք խնդիրների պատճառով չհաջողվեց իրականացնել ամբողջական ծրագիրը, սակայն լավ խաղի եւ մի շարք գեղեցիկ հաղթանակների հետ մեկտեղ հաջողվեց խաղային աճ ապահովել երիտասարդ հայ ֆուտբոլիստների համար: «Վեստ Արմենիա»-ի մեկնարկային կազմում յուրաքանչյուր խաղում 5-8 հայ ֆուտբոլիստ էր ընդգրկված:

Նախորդ տարի մեր ակումբից Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրվում էին պաշտպաններ Ավենտիս Ավենտիսյանը եւ Արմեն Սարգսյանը, օրեր առաջ երիտասարդական հավաքական առաջին անգամ հրավիրվեց մրցաշրջանը մեզ մոտ վարձավճարով անցկացրած կիսապաշտպան Արթուր Իսրայելյանը։ Հարգելի ֆուտբոլային հասարակություն, շնորհակալ ենք արժանի մրցակցության եւ համագործակցության համար, կհանդիպենք խաղադաշտում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին