Մայիս 12, 2025
132 դիտում

Հենրիխ Մխիթարյանը մարզումներին կվերադառնա այս շաբաթ


Լուսանկարը` FC Inter


Իտալիայի առաջնությունում «Ինտեր»-ը 2։0 հաշվով առավելության է հասել «Տորինո»-ի նկատմամբ եւ 77 միավորով ընթանում է 2-րդ տեղում։

Հանդիպումը վնասվածքի պատճառով բաց է թողել Հենրիխ Մխիթարյանը։ Ինչպես հայտնում են իտալական ԶԼՄ-ը, Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ եւ այս շաբաթ կվերադառնա մարզումներին։

Մարզումները կվերսկսի նաեւ Դավիդե Ֆրատեզին, ապաքինվելուն մոտ է Բենժամեն Պավարը։ Իսկ ահա թիմի ավագ Լաուտարո Մարտինեսը շարունակում է վերականգնվել։ Նշվում է, որ մարզչական շտաբը ցանկանում է նրա ֆիզիկական վիճակն ավելի լավացնելու համար հանգստանալու հնարավորություն տալ, որպեսզի լավ պատրաստված լինի Չեմպիոնների լիգայի եզրափակչի խաղին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին