Դեկտեմբեր 15, 2025
259 դիտում

«Արարատ-Արմենիա»-ն դուրս է եկել Հայաստանի գավաթի եզրափակիչ


Լուսանկարը` FC Ararat-Armenia


Կայացել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումը:

«Փյունիկ»-ը հաղթել է 2:0 հաշվով, ինչից հետո երկու խաղերի արդյունքով հաշիվը դարձել է 2։2։ Հաղթողի անունը հայտնի է դարձել հետխաղյա 11-մետրանոցներով, որտեղ ավելի լավ են գործել «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստները՝ 4։2։ Վարդան Մինասյանի թիմը դուրս է եկել գավաթի եզրափակիչ։

«Վան»-«Նոա» մյուս կիսաեզրափակիչը կկայանա այսօր 15։00-ին։ Առաջին խաղում 2։0 հաշվով հաղթանակ է տոնել «Նոա»-ն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին