«Ինտեր»-ը պատրաստ է «Սան Սիրո»-ում Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում ընդունել «Բավարիա»-ին, որին առաջին խաղում հաղթել է 2:1 հաշվով:
Հանդիպումը կայանալու է վաղը Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին:
Ինչպես հայտնում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը, այդ դիմակայությունը 11-րդն է լինելու թիմերի համար: Վերջին 6 խաղերում ակումբները միմյանց հետ ոչ-ոքիներ են գրանցել, եւ ամեն մեկը 3-ական հաղթանակ է տարել: Այնպես որ այս հանդիպումը ոչ միայն որոշելու է կիսաեզրափակչի ուղեգիր նվաճողին, այլ նաեւ իտալա-գերմանական պայքարի հաղթողին:
Հետաքրքիր է, որ 6 հաղթանակներից միայն մեկի դեպքում է ուժեղ եղել հյուրընակալող թիմը, եւ դա «Բավարիա»-ն էր, որը 2022-ի նոյեմբերին առավելության է հասել 2:0 հաշվով:
Իսկ ահա «Ինտեր»-ը հաղթել է փլել-օֆֆի երկու հանդիպումների դեպքում էլ: Ամենահիշարժանը 2010-ին Մադրիդում կայացած եզրափակչում էր եւ 2010-2011 մրցաշրջանում 1/8 եզրափակչում, որի հաղթողը որոշվեց մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ: Հանդիպումն ավարտվել էր 3:3 հաշվով:
Բայց դա էլ դեռ վերջը չէ, միայն Մադրիդի «Ռեալ»-ն է փլեյ-օֆֆում ավելի շատ հաղթել «Բավարիա»-ին՝ 7 անգամ: «Ինտեր»-ը 5 ակումբից բաղկացած ոչ մեծ խմբի մեջ է («Բարսելոնա», «Չելսի» եւ «Միլան») ներառված, որոնք գերմանական ակումբին մեկ անգամից ավելի են դուրս թողել պայքարից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: