Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նորից է գլխավորել «Սեւիլիա»-ն։
Նա գլխավոր մարզիչ Գարսիա Պիմենտային հեռացնելուց հետո թիմը մարզելու է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ «Սեւիլիա»-ին մնում է 7 հանդիպում անցկացնել այս մրցաշրջանում։
Կապառոսն ակումբը մարզել է նաեւ 2000-2005 թթ., հետագայում նաեւ փոխարինող մարզիչ եղել 2017-2018 եւ 2018-2019 մրցաշրջաններում։
Հայաստանի հավաքականի ղեկին իսպանացին եղել է 2020-2022 թթ., նրա գլխավորությամբ հայ ֆուտբոլիստները Ազգերի Լիգայի C դիվիզիոնի իրենց խմբում առաջին տեղն են զբաղեցրել։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: