Ապրիլ 16, 2025
118 դիտում

Հայաստանի հավաքականն Ազգերի Լիգայում 2:3 հաշվով զիջել է Ղազախստանին


Լուսանկարը` ՀՖՖ


Կանանց Ազգերի Լիգայի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականն Աստանայում հյուրընկալվել է Ղազախստանին ու զիջել 2:3 հաշվով:

Բոլոր գոլերը գրանցվել են 2-րդ խաղակեսում: Ղազախստանը 2 գոլի առավելություն է ստացել, սակայն Նարինե Դավթյանի դուբլի շնորհիվ Հայաստանի հավաքականը կարողացել է վերականգնել հաշվի հավասարակշռությունը։ 71-րդ րոպեին տանտերերը խփել են հաղթական գոլն ու 3 միավոր վաստակել:

C3 խմբում Հայաստանի հավաքականն անցկացրած 4 խաղերից հետո 6 միավորով 3-րդ տեղում է։ Առաջատարները 7-ական միավոր ունեցող Լյուքսեմբուրգի եւ Ղազախստանի ընտրանիներն են։  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին