Ապրիլ 16, 2025
134 դիտում

Ինձագի. «Բավարիա»-ին դիմակայել ենք համարձակության եւ ագրեսիայի շնորհիվ


Լուսանկարը` Getty Images


Սիմոնե Ինձագին Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում «Բավարիա»-ին 2:1 հաշվով հաղթելուց հետո շնորհավորել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին:

«Սա անկասկած բարձրակարգ մակարդակի արդյունք է եւ մենք բավարարված ենք: Թեեւ արտառոց բան ենք արել, սակայն այն դեռ ոչինչ չի նշանակում, եթե նույնը չկարողանանք անել նաեւ «Սան Սիրո»-ում սեփական երկրպագուների ներկայությամբ»,- ասել է Ինձագին:

Նա արդյունքից բացի ուշադրություն է դարձրել, թե ինչպես է իր թիմը խաղացել: Մարզչի խոսքով՝ թեեւ «Բավարիա»-ն ուժեղ թիմ է, բայց կարողացել են դիմակայել վճռականությամբ, համարձակությամբ եւ ագրեսիայով:  

«Երկու դեպքում էլ գոլը եղավ այն բանից հետո, երբ գնդակը մեր դարպասապահի մոտ էր: Կարող էր դանդաղ գործել, սակայն դրա փոխարեն սեփական դարպասից գոլային գրոհ սկսեց: Գիտեինք, որ պետք է նախաձեռնությունը խլենք «Բավարիա»-ից, իսկ դա նշանակում էր գնդակ պահել, չկորցնել ու ստիպել մրցակցին տառապել: Հատկապես 2-րդ խաղակեսում այն շատ մեծ ճնշում էր գործադրում, սակայն մնացինք կենտրոնացած ու շարունակեցինք սուր գործել: Մինչեւ վերջին րոպեն հավատում էինք մեր հաղթանակին»,- ասել է Ինձագին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին