Ապրիլ 16, 2025
209 դիտում

Ինձագին «Ինտեր»-ի հետ սպասվող խաղում ֆավորիտ է համարում «Բավարիա»-ին


Լուսանկարը` Getty Images


Այսօր Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչում «Ինտեր»-ը հյուրընկալվելու է «Բավարիա»-ին:

Սպասվող խաղից առաջ Սիմոնե Ինձագին նշել է, որ հանդիպելու են ուժեղ մրցակցի, որին էլ համարում է ֆավորիտ:

«Տղաները գիտեն, թե ինչ զոհողությունների ենք գնացել, որ հայտնվենք այս փուլում: Արժանիորեն ենք 1/4 եզրափակչում, պետք է միասնական լինենք ու փորձենք «Բավարիա»-ի հարկի տակ հաղթանակի հասնել: Դրա համար ամեն պահ պետք է կենտրոնացած լինել»,- ասել է Ինձագին:

2 տարի առաջ մարզիչը համարում էր, որ «Բավարիա»-ն անգերազանցելի է, սակայն հիմա այդ առումով կարծիքը որոշակի առումով փոխել է, քանի որ իր թիմն էլ զգալիորեն աճել է․

«Թիմերի բյուջեներն իրարից էականորեն տարբերվում են, բայց ընդհանուր մրցաշրջանի արդյունքներով նրանցից ավելի լավ ենք հանդես եկել: «Բավարիա»-ն փայլուն է խաղում եւ հիանալի մարզիչ ունի»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին