123 դիտում

Հայաստանի Մ-19 տ․ թիմը կպատրաստվի ԵԱ-ի որակավորման երկրորդ փուլին


Լուսանկարը` FFA


Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը պատրաստվելու է առաջիկա հանդիպումներին։

Մարտի 27-30-ը Մարիամ Ստեփանյանի թիմը հավաք է անցկացնելու Երեւանում։ Մարտի 31-ին ֆուտբոլիստուհիները կմեկնեն Խորվաթիա՝ մասնակցելու Եվրոպայի Մ-19 տ․ առաջնության որակավորման երկրորդ փուլին: Ապրիլի 1-ին կկայանան Խորվաթիայի, 4-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի, իսկ 7-ին՝ Լիտվայի դեմ հանդիպումները։

Ստեփանյանը թիմ է հրավիրել 27 մարզուհու։

Դարպասապահներ․ Լիլիթ Բաբայան, Վիոլետա Մուսախանյան, Շողիկ Սարդարյան, Միլենա Հակոբյան։

Պաշտպաններ․ Անի Օհանյան, Մարիանա Վարդանյան, Մանե Ասլանյան, Ռոզալինա Երիցյան, Լիլիթ Կարապետ, Զարուհի Պետրոսյան, Գրետա Ալեքսանյան։

Կիսապաշտպաններ․ Անի Վարդազարյան, Ռուզաննա Խաչատրյան, Մարիամ Նիգոյան, Էլինա Մարտիրոսյան, Շուշանիկ Հարությունյան, Արմինե Վարդանյան, Սուսաննա Վարդումյան, Իզաբելլա Մանե Ներսեսյան, Հուրի Թորոսյան։

Հարձակվողներ․ Ռուզաննա Ինջյան, Միլենա Սայադյան, Կարինե Մկրտչյան, Նարինե Իսկանդարյան, Վիկտորյա Հակոբյան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին